ՖԻՖԱ-ն պնդում է, որ Թրամփի զանգը չի ազդել իր որոշման վրա
![]() ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել է, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի զանգը ոչ մի կերպ չի ազդել ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկման որոշումը կասեցնելու վրա, ինչի դեմ Բելգիան բողոքարկում է ներկայացրել։ «ՖԻՖԱ-ի դատական մարմիններն անկախ են»,- պնդել է Ջաննի Ինֆանտինոն, հավելելով, թե նույնն է ասել նաև Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Ես բացատրեցի, որ գործը պատշաճ կերպով կլուծվի իրավասու մարմինների կողմից։ Այսպես է գործում ՖԻՖԱ-ի համակարգը, և սա սկզբունք է, որը ես միշտ կպահպանեմ», - նշել է նա։ 24-ամյա ամերիկացի ֆուտբոլիստը Բոսնիա-Հերցեգովինայի հետ խաղի ժամանակ կարմիր քրատ էր ստացել՝ բոսնիացիների պաշտպան Թարիկ Մուհամերովիչի ոտքին հարվածելու համար և պետք է բաց թողներ առնվազն մեկ հանդիպում։ ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն, սակայն, երեկ հայտարարեց, թե մեկ խաղի որակազրկումը փոխարինում է մեկ տարվա փորձաշրջանով: Լրատվամիջոցները հաղորդել էին, որ այդ որոշումը կայացվել էր Թրամփի հեռախոսազանգից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ խնդրել է ՖԻՖԱ-ի նախագահին վերանայել պատժամիջոցը։ |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
