Վրաստանում վերջին 10 տարում էթնիկ վրացիների թվաքանակն աճել է 2,5%-ով, ադրբեջանցիներինը` 15,4%-ով
![]() Վրաստանի Հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակում էթնիկ վրացիների մասնաբաժինը վերջին 10 տարում նվազել է 86,8%-ից և հասել 84,1%, թեև նրանց ընդհանուր թիվն աճել է 2,5%-ով և հասել 3,3 միլիոնի։ Դրա մասին են վկայում 2024 թվականի բնակչության մարդահամարի վերջնական արդյունքները, որոնք հրապարակել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։ Օտարերկրացիների շրջանում ամենամեծ խումբը ռուսաստանցիներն են՝ 37,7 հազար մարդ։ Նրանց հաջորդում են Հնդկաստանի (23,9 հազար) և Ուկրաինայի (11,5 հազար) քաղաքացիները։ Ամենամեծ տասնյակի մեջ են մտել նաև Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Բելառուսի, Իրանի, Իսրայելի և Հորդանանի քաղաքացիները։ Մարդահամարը փոփոխություններ է արձանագրել նաև երկրի կրոնական կառուցվածքում։ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների թիվը նվազել է 6,7%-ով՝ հասնելով 101 հազար 736 մարդու։ Հրապարակված տվյալները միաժամանակ ցույց են տալիս, որ վրացերենը բնակչության ճնշող մեծամասնության համար մնում է մայրենի լեզու. այն որպես մայրենի է նշել 3,34 միլիոն մարդ։ Ադրբեջաներենը մայրենի լեզու է 265,5 հազար բնակչի համար, հայերենը՝ 139,4 հազարի համար։ Միևնույն ժամանակ, գրեթե 183 հազար մարդ չի տիրապետում վրացերենին նույնիսկ նվազագույն մակարդակով։ Նրանց թվում կա ավելի քան 118 հազար մարդ, որոնց համար մայրենի լեզուն ադրբեջաներենն է, գրեթե 43 հազար՝ հայերենը, և ավելի քան 11 հազար՝ ռուսերենը։ |

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
5214:54
«Արփինե Դավոյանը բացահայտ ստում է». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6913:54
«Արցախյան ողբերգությունից հետո ձեր առաջին ելույթում Արցախի մասին չեք ասում, էլի Հոկտեմբերի 27 եք ասում». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7913:12
«Խաչատուր Սուքիասյանի «Սիլ պլազան» գնելու հետ կապված ՔՊ-ի մոտ երբեք հարցեր չեն առաջանա». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
10311:12
«Կաթողիկոսը և 6 եպիսկոպոսներն օգոստոսի 28-ի դատական նիստին չեն ներկայանա»․ Արա Զոհրաբյան
10010:06
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
8810:00
