Ադրբեջանը բռնազավթված Շուշիում ընդունել է հակառուսական հռչակագիր
![]() Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Շուշի քաղաքում «Մշակութային և էթնիկ բազմազանություն. պատմության դասեր, արդի մարտահրավերներ» թեմայով համաժողով է տեղի ունեցել, որին մասնակցել են գործիչներ Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Չեխիայից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից և Վրաստանից, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միջոցառման ժամանակ ընդունվել է հռչակագիր, որում կոչեր են հնչում Ռուսաստանին․ «Դասեր քաղել անցյալից, ճանաչել չերքեզների և այլ ժողովուրդների ցեղասպանությունը, հրաժարվել զանգվածային սպանություններին առնչություն ունեցող անձանց հերոսացումից, ապահովել պատմական թեմաներով արխիվային նյութերի հասանելիությունը, ինչպես նաև խափանել շովինիզմի, քսենոֆոբիայի դրսևորումները և սափրագլուխների խմբավորումների ու նրանց ժամանակակից նմանակների կողմից ոչ ռուս ժողովուրդների ներկայացուցիչների վրա հարձակումները։ Դադարեցնել ճնշումների, հետապնդումների, շանտաժի և ազատազրկման միջոցով Ռուսաստանի էթնիկ փոքրամասնությունների՝ չերքեզների, լեզգիների, ավարների, թաթարների, կումիկների, չեչենների, յակուտներ, բուրյաթների և այլ ոչ ռուս ժողովուրդների ներկայացուցիչների բռնի ուղարկումը Ուկրաինայի ռազմաճակատ»։ Բանախոսները հանդես են եկել զեկույցներով հետևյալ թեմաներով․ «Կովկասի ժողովուրդների նկատմամբ Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականության դասերը» «Չերքեզների ցեղասպանության և «Մեծ աքսորի» միջազգային ճանաչման հարցը» «Չերքեզների ցեղասպանության հետևանքները և առաջիկա խնդիրները» «Էթնիկ և մշակութային անհանդուրժողականությունը Ռուսաստանում. բնիկ ժողովուրդների բռնի ներգրավումը Ուկրաինայի պատերազմում» «Ղարաբաղյան հաղթանակը և ռուսական օկուպացիայի վերջը»: |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
