«Բուքինգհեմյան պալատը թույլ չի տվել արքայազն Հարրիին մնալ թագավորական նստավայրում»․ #Telegraph
![]() Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է թույլ տալ արքայազն Հարրիին մնալ թագավորական նստավայրում Մեծ Բրիտանիա այցի ընթացքում, հաղորդում է Telegraph-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ արքայազնին ավելի վաղ առաջարկվել էր այցի ընթացքում մնալ թագավորական նստավայրում, սակայն առաջարկը հետագայում հետ է կանչվել։ Պալատի աղբյուրը նշել է, որ դա պայմանավորված է Հարրիի ուշացած արձագանքով։ Լրատվամիջոցը պնդում է, որ որոշումը համաձայնեցվել է Չարլզ 3-րդ թագավորի հետ։ Նշվում է, որ թագավորին նաև մտահոգում է արքայազն Հարրիի՝ Daily Mail թերթի դեմ զրպարտության վերաբերյալ հայցով սպասվող դատական որոշումը։ Դատարանի վճիռը կհրապարակվի երեքշաբթի։ Պալատում մտավախություն ունեն, որ եթե այդ ընթացքում Հարրին բնակվի թագավորական նստավայրում, դատարանի որոշումը կարող է անհարմար դրության մեջ դնել Չարլզ 3-րդին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազնը 10 ամսվա ընթացքում առաջին անգամ հուլիսի 7-11-ը կայցելի Մեծ Բրիտանիա: Հարրին նաև պատրաստվում էր չորս տարվա ընթացքում առաջին անգամ երկիր բերել իր ընտանիքին, սակայն նրանց ժամանումը կասկածի տակ է դրվել, երբ բրիտանական իշխանությունները հրաժարվել են նրանց թիկնազոր տրամադրել: Նշենք, որ արքայազն Հարրին ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
