«Բելառուսները չեն ցանկանում պատերազմել, բայց թշնամու առաջ գլուխ խոնարհելու մտադրություն էլ չունեն»․ Լուկաշենկո
545
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2026 թ., 00:30
![]() Բելառուսները չեն ցանկանում պատերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խոնարհել թշնամու առաջ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Բելառուս ժողովուրդն անասելի փորձություններ է ապրել ֆաշիստական օկուպացիայի տարիներին և գենետիկական մակարդակով չի ընդունում պատերազմը։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, պատերազմել չենք ցանկանում, բայց թշնամու առաջ գլուխ խոնարհելու մտադրություն էլ չունենք»,- նրա խոսքերը մեջբերում է БелТА-ն։ Նա նաև հայտարարել է, որ Բելառուսի դեմ շարունակվում է հիբրիդային պատերազմը։ «Տնտեսական թելադրանքին և քաղաքական ու տեղեկատվական ճնշմանը գումարվում են ակտիվ լրտեսությունը և սադրանքները մեր հարավային սահմաններում»,- ասել է Լուկաշենկոն, ում խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությանը մոտ կանգնած թելեգրամյան ալիքը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
