Կիևի մարզում սելավը քանդել է զոհված հերոսների գերեզմանոցը
![]() Կիևի մարզում գտնվող՝ Ուկրաինայի ազգային ռազմական գերեզմանատան գերեզմանատեղիները սելավը քշել-տարել է, հաղորդել է Կիևի էկոլոգիական և մշակութային կենտրոնը (KECC): «Թաղման տեղերում առաջացել են զգալի փոսեր: Հավանաբար, սա է պատճառը, որ տարածքը շտապ փակվել է տեղատարափ անձրևից հետո, և աշխատողները եռուզեռի մեջ են եղել գերեզմանների շուրջ. փոսերը պետք է շտապ լցվեին», - ասվում է Կիևի էկոլոգիական և մշակութային կենտրոնի Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ: Կենտրոնը նշել է, որ բնապահպաններն ու հիդրոլոգները զգուշացրել են, որ ազգային ռազմական գերեզմանատան տեղը ընտրվել է «բնական պայմանների նկատմամբ կոպիտ անտեսմամբ»: «Այն անհարմար է գերեզմանոցի համար։ Դեռևս սպասվում են աշնանային անձրևներ, ձմեռային հալոցքներ, գարնանային ջրհեղեղներ և ավելի շատ տեղատարափ անձրևներ... Այս պահին կա ընդամենը մի քանի հարյուր թաղում։ Ի՞նչ կլինի, երբ նրանց թիվը հասնի 150,000-ի։ Ի՞նչ կանեք ջրի, փոսերի, լվացված հողի և գյուղեր հոսող առվակների հետ», - հավելել է կենտրոնը։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
