Իսրայելը հաստատում է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի տեղակայումն ԱՄԷ-ում
![]() Իսրայելը «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը տեղակայել է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) Իրանի հետ պատերազմի սկզբում, հայտարարել է Իսրայելի տրանսպորտի և ճանապարհային անվտանգության նախարար Միրի Ռեգեվը Իսրայելական բանակի «Գալեյ Ցահալ» ռադիոկայանին տված հարցազրույցում։ «ԱՄԷ-ն գիտակցել է, որ բալիստիկ հրթիռները ամենամեծ մարտահրավերներից մեկն են, և նրանք վայելում են մեր (Իսրայելի) աջակցությունը», - ասել է Ռեգեվը։ «Մաարիվ» թերթը նշում է, որ Ռեգեվի հայտարարությունը Իսրայելի նախարարի կողմից «Երկաթե գմբեթ» մարտկոցների՝ ԱՄԷ փոխանցման առաջին հաստատումն է։ Մայիսի կեսերին Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին հայտարարեց, որ Իրանի հետ զինված հակամարտության ֆոնին Իսրայելը «Երկաթե գմբեթ» ՀՕՊ մարտկոցներ է փոխանցել ԱՄԷ և անձնակազմ է ուղարկել «նրանց գործողություններին օգնելու» համար։ Ապրիլի վերջին Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելը «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը տեղակայել է ԱՄԷ-ում՝ նշելով, որ սա առաջին դեպքն է, երբ այս տեսակի ՀՕՊ համակարգը տեղակայվել է Միացյալ Նահանգների և Իսրայելի սահմաններից դուրս։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
