«ԵՄ աշխատանքը Հարավային Կովկասում թևակոխել է նոր փուլ»․ Մարթա Կոս
1140
Ուրբաթ, 03 հուլիսի, 2026 թ., 14:52
![]() Եվրոմիությունը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Անկարայում, Բաքվում և Երևանում՝ տարածաշրջանային կապակցվածության զարգացման նպատակով։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ «Ես նոր եմ վերադարձել Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մենք մեր աշխատանքը կապակցվածության զարգացման ուղղությամբ տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ու էներգետիկ երթուղիները։ Փոխկապակցվածության ընդլայնումն ու զարգացումը ընթանում են զուգահեռ։ Երկուսն էլ նպաստում են Եվրոպայի կայունության, բարգավաճման և անվտանգության ամրապնդմանը»,- նշել է Կոսը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
