«Թրամփը կարող է հայտարարել Թուրքիայի՝ F-35 ծրագրին հնարավոր վերադարձի մասին»․ #AP
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփn Անկարա կատարելիք այցի ընթացքում կարող է հայտարարել Թուրքիայի՝ F-35 կործանիչների մատակարարման ծրագրին հնարավոր վերադարձի մասին, հայտնում է Associated Press-ը։ «Թրամփն իր կողմն է գրավել (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ - խմբ.) Էրդողանին, հասկացնելով, որ իր այցի ընթացքում կարող է հայտարարել նորություններ, որոնք կապված են ավիացիոն շարժիչների մատակարարումների և F-35 ինքնաթիռների հնարավոր վաճառքի հետ, որը տարիներ շարունակ արգելափակված էր Թուրքիայի և Մոսկվայի միջև սերտ հարաբերությունների պատճառով»,- ասվում է հրապարակման մեջ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ չնայած Քոնգրեսում առկա դիմադրությանը, ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է Թուրքիային կործանիչներ վաճառելու հնարավորությունը՝ պայմանով, որ պահպանվի ամերիկյան օրենսդրությունը։ Աղբյուրների խոսքով՝ Պետդեպարտամենտն արդեն տեղեկացրել է առաջատար օրենսդիրներին Քոնգրեսի դիմադրությունը շրջանցելու և Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլարի ավիացիոն շարժիչների վաճառքը հաստատելու մտադրության մասին։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
