«ԱՄՆ-ն կարծում է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին»․ #NYT
![]() ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իսրայելը կարող էր ծրագրել Իրանի գլխավոր բանակցողների սպանությունը այն ժամանակ, երբ Վաշինգթոնը գարնանը բարդ բանակցություններ էր վարում Թեհրանի հետ՝ միջանկյալ խաղաղ համաձայնության հասնելու նպատակով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաների։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի ռազմավարության մաս էր կազմում։ Սակայն ամերիկացիների մտահոգությունները իրանցի երկու պաշտոնյաների՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի թիրախավորման վերաբերյալ սրվեցին ապրիլին սկսված բանակցությունների ժամանակ։ Նշվում է, որ Իրանի հետ բանակցությունների սկզբում Սպիտակ տունը պարզել էր, որ Ղալիբաֆը գտնվում է հրեական պետության թիրախների ցանկում: Այն ժամանակ Վաշինգթոնը խնդրել էր Թել Ավիվին զերծ մնալ մահափորձերից։ Իրանի ներկայացուցիչներն իրենց հերթին երաշխիքներ էին խնդրել ԱՄՆ-ից, որ Իսրայելը բանակցությունների ընթացքում գաղտնի գործողություններ չիրականացնի: Հաղորդվում է, որ Պակիստանից վերադարձի ճանապարհին Իրանի անվտանգության ծառայությունները հայտնաբերել էին, որ Իսրայելը պատրաստվում էր հարձակվել Ղալիբաֆին տեղափոխող ինքնաթիռի վրա։ Այդ նպատակով իսրայելական 2 կործանիչներ Իրաքից մտել էին Իրանի օդային տարածք։ Արդյունքում, ինքնաթիռը ստիպված էր եղել վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում, որտեղից բանակցային խումբը Թեհրան էր հասել ցամաքային ճանապարհով։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
