«Թեհրանը բանակցություններում համաձայնել է գրեթե այն ամենին, ինչ անհրաժեշտ է Վաշինգթոնին»․ Թրամփ
![]() Միացյալ Նահանգներն արդեն հասել է Իրանի հետ բանակցություններում գրեթե բոլոր նպատակներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք բանակցություններ ենք վարում։ Ինձ թվում է, որ նրանք (Իրան – խմբ․) համաձայնել են գրեթե այն ամենին, ինչ մեզ պետք է»,- նշել է նա՝ CNBC-ին տված հարցազրույցում։ Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը հավաստիացրել է, որ որևէ ձգտում չունի Իրանի դեմ տարիներ շարունակվող ռազմական արշավ վարելու։ «Դա ճիշտ է»,- նշել է Թրամփը, երբ հաղորդավարը նրան բնութագրել է որպես պրագմատիկ առաջնորդ, որի շնորհիվ ԱՄՆ-ն չի ներքաշվի հերթական «հավերժական պատերազմի» մեջ՝ այս անգամ Իրանի դեմ։ «Մենք 19 տարի եղել ենք Վիետնամում։ Մոտ 10 տարի եղել ենք Աֆղանստանում։ Անվերջ պատերազմել ենք Կորեայում։ Չեմ էլ ուզում հիշատակել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները։ Մենք այս պատերազմներից յուրաքանչյուրում անցկացրել ենք երկար տարիներ։ Իսկ ես այստեղ եմ (Իրան – խմբ․) չորս ամիս»,- ասել է ԱՄՆ նախագահը։ «Եվ ի՞նչի եմ հասել։ Ես նրանց ռազմական առումով ջախջախել եմ»,- նշել է Թրամփը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
