Ֆինլանդիան ավելացվել է Ռուսաստանի միջուկային թիրախների ցանկում
![]() Միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացումից հետո Ֆինլանդիան «ավելացվել է Ռուսաստանի միջուկային թիրախների ցանկում», սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Հուլիսի 1-ին Ֆինլանդիայում ուժի մեջ մտան «Ատոմային էներգիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերացնում էին երկրում միջուկային զենքի ներմուծման, արտադրության, պահպանման և օգտագործման արգելքը։ Ավելի վաղ ֆինն խորհրդարանականները մեծամասնությամբ ընդունել էին փոփոխությունները, իսկ հունիսի 26-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հաստատել էր դրանք։ Մարտին Ստուբը նշել էր, որ Ֆինլանդիան շարունակում է հավատարիմ մնալ միջուկային զինաթափմանը, բայց պահպանում է միջուկային զենքի վերաբերյալ որոշումներ կայացնելու ինքնիշխան լիազորությունները։ Նա նաև նշել էր, որ երկիրը խաղաղ ժամանակներում միջուկային զենքի կարիք չունի։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
