«ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի բազայից դուրս է բերել B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները»․ #TWZ
![]() ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները լքել են Մեծ Բրիտանիան, որտեղ դրանք տեղակայված էին Իրանի դեմ մարտական գործողություններում օգտագործելու համար, հաղորդում է The War Zone (TWZ)-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ վեց ռմբակոծիչներ, բաժանված երեքական ինքնաթիռից բաղկացած երկու խմբի, հուլիսի 1-ին լքել են Ֆեյրֆորդ ավիաբազան։ Նշվում է, որ այդ ինքնաթիռներն օգտագործվել են Իրանի տարածքին հարվածներ հասցնելու համար։ The War Zone-ի գնահատմամբ՝ B-52 Stratofortress ռմբակոծիչների դուրսբերումը Մեծ Բրիտանիայից չի խանգարի ԱՄՆ-ին, անհրաժեշտության դեպքում, վերսկսել հարվածները Իրանի դեմ։ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող ավիաբազայում շարունակում են մնալ 12 B-1 Lancer ռազմավարական ռմբակոծիչներ։ Բացի այդ, Վաշինգտոնը կարող է կիրառել նաև B-52, B-1 և B-2 ռմբակոծիչներ, որոնք տեղակայված են անմիջապես ԱՄՆ-ի տարածքում։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
