«ԱՄՆ-ն և Իրանը կրկին կքննարկեն հուշագիրը՝ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո»․ Կատարի ԱԳՆ
![]() Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին հաստատել է միջնորդների հանդիպումը ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների հետ ՝ երկրների միջեւ հուշագրի քննարկման շուրջ, հաջորդ հանդիպումը նախատեսվում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո: X սոցիալական ցանցում ներկայացուցչի հրապարակած հայտարարության համաձայն՝ Կատարի և Պակիստանի միջնորդները Դոհայում ավարտել են առանձին հանդիպումները ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հետ: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին վերաբերող հարցերի քննարկման ընթացքում «դրական առաջընթաց» է գրանցվել՝ հաշվի առնելով Շվեյցարիայում կայացած գագաթնաժողովի արդյունքները: Պաշտոնական ժամանակացույցի համաձայն՝ նախկին գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը կմեկնարկի հուլիսի 4-ին՝ առավոտյան ժամը 06:00-ին և կշարունակվի մինչև հուլիսի 5-ի ժամը 20:00-ն։ Հանգուցյալ առաջնորդը հուլիսի 9-ին կհուղարկավորվի Մաշհադում։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
