Փենթագոնը մոտ երկու հազար զինծառայող է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
![]() Փենթագոնը մոտ երկու հազար զինծառայող է ներգրավել՝ երկրաշարժերից տուժած Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենսիս Դոնովանը։ «Այս պահին ԱՄՆ պատերազմի նախարարությունը Վենեսուելայի շուրջ՝ ցամաքում, օդում և ծովում, ունի մոտ երկու հազար մարդ։ Նրանք ամեն օր անխոնջ աշխատում են՝ աջակցելով որոնողափրկարարական աշխատանքներին, ապահովում անհրաժեշտ պարագաների մատակարարումները», — հայտարարել է Դոնովանը ճեպազրույցի ընթացքում։ Գեներալը կրկին շեշտել է. որ ամերիկացի զինծառայողները կօգնեն Վենեսուելային այնքան ժամանակ, քանի դեռ «աշխատանքն ավարտին չի հասցվել»: Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով՝ հունիսի 24-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է 2295 մարդ, ավելի քան 11,2 հազար մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Փլատակների տակից հաջողվել է փրկել 6461 մարդու։ Ժամանակավոր կացարաններում շարունակում են ապաստանել մոտ 30 հազար տուժածներ։
|

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
