«Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է երկրի բնակիչներին, որ ռուսական զորքերը կարող են հինգշաբթի գիշերը ևս մեկ զանգվածային հարձակում սկսել։ Նա ասել է, որ այս տեղեկատվությունն ստացել է ուկրաինական հետախուզությունից։ «Այսօր ես խնդրում եմ մեր ժողովրդին Ուկրաինայում հատկապես զգույշ լինել՝ պաշտպանել իրենց, իրենց ընտանիքներին, իրենց երեխաներին, ապաստան գտնել և լսել օդային հարձակման ազդանշանները։ Մենք գիտենք, որ Պուտինը որոշ ժամանակ է՝ պատրաստվում է զանգվածային հարձակում Ուկրաինայի վրա։ Այսօր երեկոյան հենց այդպիսի սպառնալիք է», - գրել է նա սոցիալական ցանցերում։ «Ռուսաստանի ղեկավարը կտրականապես հրաժարվում է դադարեցնել պատերազմը։ Եվ չնայած մենք արդեն բոլոր հնարավոր պաշտոնական և ոչ պաշտոնական ուղիներով՝ իրեն մոտ մարդկանց միջոցով, նրան փոխանցել ենք, որ պատերազմը կարող է և պետք է ավարտվի, և որ մենք՝ Ուկրաինայում, պատրաստ ենք հանդիպումների, իմաստալից բանակցությունների, նա տեսնում է միայն հետագա ագրեսիա Ուկրաինայի, մյուս հարևանների և ամբողջ Եվրոպայի դեմ», - հավելել է Զելենսկին։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
