Ուգանդայում հաստատվել է Մարբուրգ վիրուսային վարակի մեկ դեպք
![]() Ուգանդայում հաստատվել է Մարբուրգ վիրուսային վարակի մեկուսացված դեպք։ Վարակը հայտնաբերվել է 18 ամսական երեխայի մոտ, որը մահացել է երկրի արևմտյան մասում գտնվող Կյեգեգվա շրջանում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ACDC) հայտարարությանը։ Մասնագետների խոսքով՝ երեխայի հետ շփված անձանց մոտ հիվանդության նշաններ չեն հայտնաբերվել։ Ուգանդայում ներկայում Մարբուրգ վիրուսային վարակի ակտիվ դեպքեր չկան։ ACDC-ի խոսնակ Սարան Քոլին ասել է, որ գործակալությունը վարակի լրացուցիչ դեպքերի հաստատում չունի։ Ուգանդայի առողջապահության նախարարության պաշտոնյան Reuters-ին ասել է, որ տեղյակ չէ երկրում բռնկման մասին։ Այնուամենայնիվ, իշխանությունները և առողջապահական ծառայությունները շարունակում են վերահսկել իրավիճակը՝ վիրուսի հնարավոր տարածումը արագորեն հայտնաբերելու համար։ Մարբուրգ վիրուսն առաջացնում է ծանր վարակիչ հիվանդություն, որը կարող է մահացու լինել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս վարակի միջին մահացության մակարդակը մոտավորապես 50% է։ Ներկայում հիվանդության համար հաստատված պատվաստանյութեր կամ բուժումներ չկան։ Մարբուրգ վիրուսի վերջին բռնկումը Ուգանդայում գրանցվել է 2017 թվականին։ |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
18506.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16805.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
44104.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
19004.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
12604.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
23430.10.2026, 16:12
