Դոհայում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև հանդիպում չի կայացել
![]() Դոհայում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև հանդիպում չի կայացել։ Հանդիպումները տեղի են ունեցել միայն եռակողմ ձևաչափով՝ Կատարի և Պակիստանի պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ, իրանական փորձագիտական պատվիրակության ղեկավար Քազեմ Ղարիբաբադին՝ մեկնաբանելով Դոհայում կայացած բանակցությունները։ Նա նշել է, որ Դոհայում իրանական պատվիրակության հանդիպումները տեղի են ունեցել բացառապես եռակողմ ձևաչափով՝ Կատարի և Պակիստանի պատվիրակությունների հետ միասին, և որ քննարկումները կենտրոնացած են եղել Իսլամաբադի հուշագրի, մասնավորապես՝ Լիբանանին վերաբերող դրույթների և Իրանի սառեցված ակտիվների ազատման վերաբերյալ կատարման մոնիթորինգի վրա։ Նա հավելել է, որ այսօրվա բանակցությունները նպատակաուղղված են եղել նաև հուշագրի դրույթների կատարման մոնիթորինգին։ Մեկնաբանելով վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը՝ Ղարիբաբադին նշել է, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ հուշագրի կատարումը մոնիթորինգի ենթարկելու և վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար, սակայն այդ ձևաչափերով բանակցությունները դեռևս չեն սկսվել։ Նա հավելել է, որ միջնորդների միջոցով շարունակվում են խորհրդակցությունները՝ աշխատանքային խմբերի շրջանակներում բանակցությունների ժամանակն ու վայրը որոշելու համար։ Այս ձևաչափով բանակցությունները կսկսվեն անհրաժեշտ պայմանները ստեղծելուց հետո։ |

«Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6508:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9007:24
«Աննա Հակոբյանը որոշել է ռեբրենդինգի ենթարկվել». Սամվել Աշոտյան
19900:00
«Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է». Նարեկ Կարապետյան
158Երեկ, 23:24
«Եթե հայերը այս արաբ կնոջ չափ էլ չկան, ո՞ւմ է պետք իրենց գոյությունն այս աշխարհում». Արգիշտի Կիվիրյան
130Երեկ, 22:54
Պուտինը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզի անվտանգությունը կապահովվի բոլոր միջոցներով
205Երեկ, 22:41
