30 տարի անց Էվերեստից կիջեցնեն «Կանաչ կոշիկներ» լեռնագնացի մարմինը
![]() Bild-ը հաղորդում է, որ հնդկա-տիբեթյան սահմանային ոստիկանությունը (ITBP) ԴՆԹ թեստի միջոցով նույնականացրել է «Կանաչ կոշիկներ» մականունով լեռնագնացին, որի մարմինը Էվերեստում է մնացել ավելի քան 30 տարի։ 8500 մետր բարձրության վրա մահացած լեռնագնացը մականունը ստացել է իր վառ կանաչ կոշիկների համար։ 30 տարի նրա մարմինը ծառայել է՝ որպես ուղենիշ գագաթնակետ բարձրանալ փորձողների համար։ ITBP-ն «Կանաչ կոշիկներ»-ին նույնականացրել է որպես 47-ամյա հնդիկ Դորջե Մորուպ։ Նա վեց հոգանոց թիմի անդամ էր, որը փորձում էր 1996 թվականի մայիսի 10-ին հյուսիսից բարձրանալ Էվերեստի գագաթը։ Խմբի երեք անդամներ ձնաբքի պատճառով ճանապարհին հետ են շրջվել, իսկ մնացածը, այդ թվում՝ Մորուպը, շարունակել են ճանապարհը և մահացել։ Նախկինում ենթադրվում էր, որ «կանաչ կոշիկները» 28-ամյա լեռնագնաց Ցևանգ Պալջորն է, որը Մորուպի ընկերն է։ Մորուպի մնացորդները չեն տարհանվել, քանի որ դրանք գտնվում են «մահվան գոտում»։ Հնդկական կողմն այժմ մտադիր է կազմակերպել մարմնի վերադարձը հարազատներին։ Մարմնի իջեցումը նախատեսված է 2026 թվականի ամռանը։ Գործողությունը կիրականացվի լեռան տիբեթյան կողմից։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
