«Թրամփը որոշել է Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում հավատարիմ մնալ դիվանագիտությանը»․ #WSJ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի հետ վերջերս անցկացված խորհրդակցություններից հետո, որոշել է շարունակել բանակցությունները Իրանի հետ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այդ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Իրանին ամերիկյան հարվածները վերսկսելու հնարավորությունը, սակայն Թրամփը «որոշել է առայժմ հավատարիմ մնալ դիվանագիտական բանակցություններին»: Նշվում է, որ այդ քննարկումների ընթացքում Թրամփը կարծիք է հայտնել, թե հարվածների ևս մեկ փուլ կարող է խաթարել դիվանագիտությունը և վնասել Վաշինգթոնի՝ Իրանի միջուկային ծրագիրը վերջնականապես վերացնելու հնարավորություններին։ ԱՄՆ առաջնորդը նաև օգնականներին ասել է, որ դեմ չէ, եթե բանակցությունները շարունակվեն նույնիսկ օգոստոսի 18-ից հետո, որը սահմանվել է որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
