«Օրբանը կարող է վերադառնալ իշխանության՝ Մադյարի ձախողման դեպքում»․ #MagyarNemzet
![]() Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի չափազանց արմատական քայլերը մտահոգություններ են առաջացնում Արևմուտքում և կարող են հանգեցնել Վիկտոր Օրբանի վերադարձին իշխանության, գրում է տեղական Magyar Nemzet-ը։ «Սորոսի կառույցներից մեկը՝ Human Rights Watch-ը, մտահոգված է Հունգարիայով։ Սահմանադրության հապճեպ փոփոխությունը, հանրային խորհրդակցությունների բացակայությունը և ընթացակարգային երաշխիքների շրջանցումը «խաթարում են իրավունքի գերակայությունը»։ Նրանց մտահոգում է այն, որ եթե Մադյարը չափազանց կտրուկ գործի իր ճանապարհի հենց սկզբում, կարող է վտանգել Հունգարիայի վերաբերյալ գլոբալիստական ծրագրերը։ Այս «խելահեղությունը» կարող է հանգեցնել նրա արագ ձախողմանը և Օրբանի վերադարձին»,- նշվում է հրապարակման մեջ։ Հունիսի 15-ին Bloomberg-ը հաղորդել էր, որ Հունգարիայի խորհրդարանը հաստատել է սահմանադրական փոփոխությունը, որը սահմանափակում է վարչապետների պաշտոնավարման ժամկետը երկու անգամ՝ չորս տարի ժամկետով։ Նշվել էր, որ այդ քայլը զրկում է Օրբանին իշխանության վերադառնալու հնարավորությունից։ Նախկին վարչապետը միջոցառումն անվանել էր ծիծաղելի և ենթադրել, որ այն գործնականում չի աշխատի։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
