«ԱՄՆ-ն Եվրոպայում տեղակայված բազաներից իրականացրել է շուրջ 5000 մարտական թռիչք»․ Ռյուտե
![]() Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակներում ԱՄՆ-ն Եվրոպայի տարածքում տեղակայված բազաներից իրականացրել է մոտ 5000 մարտական թռիչք։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Եթե նայենք ընդհանուր պատկերին, ապա կտեսնենք, որ եվրոպական երկրները կատարում են իրենց խոստումները։ Դրա շնորհիվ շուրջ 4 հազար, գուցե նույնիսկ մինչև 5 հազար ամերիկյան մարտական թռիչք է իրականացվել եվրոպական ավիաբազաներից՝ հաջակցություն «Էպիկական կատաղություն» գործողության»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Ռյուտեն նաև վստահություն է հայտնել, որ «Եվրոպան կրկին Միացյալ Նահանգների համար ուժի ցուցադրման կարևոր հարթակ է»։ Միաժամանակ նա նշել է, որ «ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում հիասթափություն կա առանձին դեպքերի պատճառով, երբ եվրոպական երկրները ոչ միշտ են կատարել երկկողմ համաձայնագրերով ստանձնած իրենց պարտավորությունները»։ «Ես չեմ ասում, որ նման՝ հիասթափություն առաջացնող առանձին դեպքեր չկան, սակայն ընդհանուր պատկերն առավել քան դրական է»,- նշել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Ռյուտեն նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրոպայի վերազինման ծրագիրը, 300 միլիարդ դոլարի սպառազինության պատվերների շնորհիվ, աշխատանքով է ապահովում ԱՄՆ-ի պաշտպանական արդյունաբերության շուրջ 195 հազար աշխատակցի։ |

«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
3502:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
9300:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
122Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
144Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
124Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
163Երեկ, 18:18
