«Մեր պատմությունը չի ճանաչում ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորածներ». Էրդողան
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին անգամ մեկնաբանել է Իսրայելի կաբինետի կողմից «հայոց ցեղասպանությունը» ճանաչելու որոշումը։ TRT Haber-ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ «Անկարան չի մտադրվում որևէ նշանակություն տալ Թուրքիայի դեմ ուղղված մեղադրանքներին, որոնք հնչում են նրանց կողմից, ում վրա Գազայի հազարավոր բնակիչների արյունն է»։ «Մենք լուրջ չենք վերաբերվում մեր երկրի դեմ ուղղված զրպարտությանը, որը հնչում է հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 73,000 անմեղ բնակիչների, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, արյունով։ Մեր պատմությունը չի ճանաչում ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորածներ, ո՛չ ճնշում, ո՛չ գաղութատիրություն։ Մեր հազարամյա պատմությունը գիտի միայն արդարություն և ողորմածություն»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ողջ պատմության ընթացքում աջակցել է ճնշված ժողովուրդներին՝ անկախ նրանց կրոնից, ազգությունից կամ ինքնությունից։ Ըստ նրա՝ հենց Թուրքիան է ապաստան տվել Ինկվիզիցիայի և նացիստական ճնշումներից փախչողներին։ |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18
