Ռուսաստանը փակում է Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ սահմանային անցակետերը
814
Երեքշաբթի, 30 հունիսի, 2026 թ., 22:59
![]() Ռուսաստանի կառավարությունը հրահանգել է հուլիսի 1-ից ժամանակավորապես դադարեցնել Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ երկաթուղային սահմանային անցակետերով երթևեկությունը։ «2026 թվականի հուլիսի 1-ից ժամանակավորապես կասեցնել անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների և բեռների տեղաշարժը երկաթուղային սահմանային անցակետերով Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի որոշակի հատվածներում, ինչպես նշված է հավելվածում», - նշվում է փաստաթղթում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է տեղեկացնել Ֆինլանդիային, Էստոնիային և Լատվիային այս որոշման մասին։ Փակման պատճառների մասին չի նշվում։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
