Լիոնել Մեսսին նկարահանվել է «Սարդ-մարդ» նոր ֆիլմի գովազդային տեսահոլովակում
![]() Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին նկարահանվել է Sony Pictures-ի նոր՝ «Սարդ-մարդ. նոր օր» ֆիլմի գովազդային տեսահոլովակում։ Տեսանյութը հրապարակվել է ստուդիայի X սոցիալական ցանցի էջում: Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է Մեսսին մտնում Նյու Յորքի խանութ, որտեղ հանդիպում է Փիթեր Փարքերին (մարմնավորում է բրիտանացի դերասան Թոմ Հոլանդը)։ Ֆուտբոլիստին տեսնելով՝ Փարքերը զարմացած ընկնում է գետնին, ապա հարցնում, թե ինչ է նա անում այնտեղ։ Մեսսին ցույց է տալիս իր հեռախոսի հավելվածը և պատասխանում, որ փնտրում է Սարդ-մարդուն։ Փարքերը զգուշորեն հագնում է սուպերհերոսի զգեստ և հարցնում, թե արդյոք Մեսսին վախենում է բարձրությունից։ Արգենտինացին, ով տեսանյութի ընթացքում խոսում է միայն իսպաներեն, չի հասկանում հարցը, և հաջորդ կադրում նա թռչում է Նյու Յորքի վրայով Սարդ-մարդու հետ։ «Սարդ-մարդ. նոր օր» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է հուլիսի 29-ին։ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում Մեսսին գլխավորում է մրցաշարի գոլերի ցանկը՝ 6 գոլով։ Արգենտինան հուլիսի 3-ին Մայամիում 1/16 եզրափակչում կմրցի Կաբո Վերդեի հետ։
|

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
