«Թեհրանը Դոհայի հետ բանակցություններ կվարի՝ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման շուրջ»․ Բաղայի
458
Երեքշաբթի, 30 հունիսի, 2026 թ., 18:21
![]() Իրանը, հավանաբար, վաղը բանակցություններ կվարի Կատարի հետ՝ որպես միջնորդ ԱՄՆ-ի հետ իրանա-ամերիկյան հուշագրի իրականացման շուրջ երկխոսության շրջանակում, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Առաջիկա օրերին որևէ մակարդակով ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնելու ծրագիր չունենք։ Այն, ինչ, հավանաբար, վաղը տեղի կունենա Դոհայում, հուշագրի դրույթների իրականացման շուրջ բանակցություններն են, մասնավորապես՝ իրանական ակտիվների ապաշրջափակման հարցի վերաբերյալ։ Սակայն այդ բանակցությունները կանցկացվեն Կատարի հետ»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Բաղային։ Նա նաև հույս է հայտնել, որ Իրանը կկարողանա արդյունքների հասնել ակտիվների ապաշրջափակման հարցում։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
