«Հայաստանը մինչ օրս չի պատասխանել անհայտ կորածների վերաբերյալ փոխանցված ցուցակներին»․ Ջեյհուն Ռզաև
![]() Ադրբեջանը հայկական կողմին տրամադրել է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած քաղաքացիների ցուցակներ և տեղեկություններ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին ասել է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ջեյհուն Ռզաևը: Նրա խոսքով՝ 2025 թվականի փետրվարի 7-ին տեղի է ունեցել առաջին հանդիպումը Ադրբեջանի պետական հանձնաժողովի ներկայացուցիչների և Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների միջև։ «Ադրբեջանական կողմը մյուս կողմին տրամադրել է համապատասխան տեղեկատվություն Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած Ադրբեջանի քաղաքացիների վերաբերյալ: Միաժամանակ, հայկական ծագումով անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը հեշտացնելու համար, Ադրբեջանը առաջարկել է փոխանցել նրանց ընտանիքի անդամների ԴՆԹ-ի պրոֆիլները: Հետագայում մյուս կողմի հետ կապերը շարունակվել են առցանց և հեռախոսային եղանակով: Թեև հակառակ կողմը հայտարարել է, որ կուսումնասիրի ներկայացված նյութերը և ադրբեջանական կողմին կտրամադրի համապատասխան տեղեկատվություն, մինչ օրս որևէ տվյալ չի ներկայացվել»,- նշել է նա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
