«Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել է ուկրաինացի գործարար Երմոլաևը»․ #BFMTV
![]() Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը: Այս մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն՝ հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին: Ուկրաինական «Новости. Live»-ն էլ նշում է, որ Վադիմ Երմոլաևի նկատմամբ մահափորձ է իրականացվել։ Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ ժամը 21:15-ին (Երևանի ժամանակով՝ 23:15-ին)։ Իշխանությունների հաղորդմամբ՝ վիրավորվել է երեք մարդ։ Նրանք հոսպիտալացվել են և գտնվում են ծանր վիճակում։ Նախնական տվյալներով՝ երեքն էլ նույն ընտանիքի անդամներ են։ Մոնակոյի կառավարության ղեկավար Քրիստոֆ Միրմանը հայտարարել է, որ, հավանաբար, դա իշխանապետության պատմության մեջ առաջին ահաբեկչական գործողությունն է։ Երմոլաևը հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից 2019 թվականին։ 2023 թվականին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել նրա դեմ։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
