«Իրանը կկատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն կատարի իրենը»․ Փեզեշքիան
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե Վաշինգթոնը կատարի իր պարտավորությունները: «Փոխըմբռնումը երկկողմանի փողոց է։ Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա համաձայնագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները։ Մեր մոտեցումը անխոհեմ ուժի ցուցադրման և անհիմն սպառնալիքների նկատմամբ այն է, որ որոշումներ կայացնելիս հիմնվենք բանականության և մարդկային արժանապատվության վրա, իսկ երբ գա գործելու ժամանակը՝ պաշտպանվել վճռականորեն և անվախորեն»,- նրա խոսքերը մեջբերում է Press TV-ն։ Այս դիտարկումները հնչում են այն ժամանակ, երբ երկու կողմերն էլ աշխատում են Պակիստանի և Կատարի միջնորդությամբ կնքված փոխըմբռնման հուշագրի իրականացման ուղղությամբ, որը նպատակ ունի վերջ դնել հակամարտությանը և նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
