Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել
![]() Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար՝ «baklava» և «pakhlava» անվանումներով, հայտնում է Turkiye-ն։ Վերջնական որոշումը հայտի վերաբերյալ կընդունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեն՝ իր 21-րդ նիստում, որը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը՝ Չինաստանի Սյամեն քաղաքում։ «Դրական որոշումը թույլ չի տա Հունաստանին պահանջներ ներկայացնել այդ աղանդերի նկատմամբ», - նշում է թուրքական լրատվամիջոցը։ Թուրքական կողմը պնդում է, որ փախլավան իր ժամանակակից տեսքը ստացել է Օսմանյան կայսրության պալատական խոհանոցում և կարևոր տեղ է զբաղեցրել արարողակարգերում դեռևս Մեհմեդ 2-րդ Նվաճողի ժամանակներից։ Հունաստանը, իր հերթին, պնդում է, որ մեղրից, ընկույզից և բարակ խմորից պատրաստվող այս աղանդերը գոյություն է ունեցել Բյուզանդիայում և Էգեյան ծովի կղզիներում՝ դեռևս մինչև օսմանյան նվաճումները։
|

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
