Իրանն ու Օմանը անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով հանձնաժողովի առաջին նիստը
![]() Մասկատում տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի հարցերով Իրան-Օման համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ «Նեղուցին վերաբերող ընթացիկ հարցերի քննարկման ընթացքում մենք կարծիքներ փոխանակեցինք նեղուցի ապագա կառավարման վերաբերյալ՝ համաձայն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածի և ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքների»,- գրել է նա X սոցիալական էջում։ Իրան-ԱՄՆ հուշագրի հինգերորդ կետի համաձայն՝ Իրանը և Օմանը բանակցություններ կվարեն Հորմուզի նեղուցի ապագա կառավարման և դրան առնչվող ծովային ծառայությունների մատուցման հարցերի շուրջ, երկխոսության մեջ կներառվեն նաև Պարսից ծոցի այլ երկրներ։ Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Հորմուզի նեղուցում նոր իրավական կարգի մշակման մասին՝ շեշտելով, որ այդ գործընթացը իրականացվում է մյուս ափամերձ պետության՝ Օմանի հետ համակարգմամբ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը տարիներ շարունակ բաց է եղել նավերի ազատ անցման համար, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո նեղուցի իրավիճակն այլևս երբեք նույնը չի լինելու։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
