Մադուրոն ուղերձով դիմել է վենեսուելացիներին
![]() Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը սպասում է ԱՄՆ-ում դատավարությանը, ուղերձով դիմել է երկրաշարժերից տուժած երկրի բնակիչներին՝ մեջբերելով Աստվածաշնչյան տողեր։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «Մենք Սիլիայի հետ (Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորես-խմբ.) աղոթում ենք զոհվածների, վիրավորների, անհետ կորածների, նրանց ընտանիքների և բոլոր նրանց համար, ովքեր ամեն րոպե շարունակում են պայքարել կյանքեր փրկելու համար»,- լրատվամիջոցը մեջբերում է քաղաքական գործչի խոսքերը։ Մադուրոն իր ուղերձում նաև մեջբերել է հատված Մատթեոսի Ավետարանի 25-րդ գլխից. «Ե՞րբ Քեզ տեսանք հիվանդ կամ բանտում և այցելեցինք Քեզ»։ Թագավորը նրանց կպատասխանի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. այն, ինչ արեցիք իմ ամենափոքր եղբայրներից մեկին, Ինձ արեցիք»։ Անցյալ շաբաթ երկրում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 1450 մարդ։ Եվս 3150 մարդ վիրավոր է։ 774 շենք, այդ թվում՝ հիվանդանոցներ, վնասվել կամ փլուզվել է։ |

«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
4601:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
8600:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
7700:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
110Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
98Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
74Երեկ, 23:18
