«Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը. մենք կդիմենք ԱՄՆ-ին»․ Նեթանյահու
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ բողոքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հրեական պետությունը ոչնչացնելու սպառնալիքներից: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ «Օր չկա, որ Էրդողանը Իսրայելին ոչնչացնելու կոչ չանի։ Մենք այդ խոսքերին շատ լուրջ ենք վերաբերվում, քանի որ եթե մենք ինչ-որ բան սովորել ենք մեր ժողովրդի պատմությունից, դա այն է, որ երբ ինչ-որ մեկն ասում է, որ մտադիր է ձեզ ոչնչացնել, դրան արժե լուրջ վերաբերվել»,- հայտարարել է Նեթանյահուն։ Իսրայելի վարչապետը հավելել է, որ մտադիր է «ամերիկացի ընկերների ուշադրությունը հրավիրել Էրդողանի արտահայտությունների վրա»՝ շեշտելով, որ Իսրայելը չի անտեսում այդ խոսքերը: Նեթանյահուն չի հստակեցրել, թե Թուրքիայի նախագահի հատկապես որ մեջբերումն է նկատի ունեցել։ Մայիսին Էրդողանն Իսրայելի վարչապետին անվանել էր բռնապետ և խոստացել նրան «արժանի դաս»։ Ավելի ուշ նա նաև հայտարարել էր, որ Նեթանյահուն և «նրա հանցավոր ցանցը» Սիրիայի և Լիբանանի վրա իրենց հարձակումներով իրավիճակը հասցրել են մի կետի, երբ այն արդեն սպառնալիք է նաև Թուրքիայի համար։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
