ԱՄՆ-ի բազաները լքել են Գրենլանդիան` թողնելով տոննաներով վտանգավոր թափոններ և ռադիոակտիվ ջուր
![]() Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի զինված ուժերը լքել են Գրենլանդիայում գտնվող իրենց բազաների մեծ մասը՝ թողնելով տոննաներով վտանգավոր թափոններ և ռադիոակտիվ ջուր։ Ներկայում կղզում գործում է միայն մեկ ամերիկյան ռազմական բազա։ Հրապարակման լրագրողները հետաքննել են կղզում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող առնվազն 36 բազա և ռազմական կառույց։ Ըստ Politiken-ի՝ այդ վայրերում մնացել են միլիոնավոր լիտր թույլ ռադիոակտիվ ջուր, ինչպես նաև հին խողովակներ, մալուխներ, մեքենաների մարտկոցներ և «հսկայական քանակությամբ» այժմ կոռոզիայի ենթարկված դիզելային վառելիքի տակառներ։ Բացի ջրում առկա ճառագայթումից, բոլոր թափոնները պարունակում են ծանր մետաղներ և բազմաթիվ վտանգավոր տարրեր, որոնք սպառնալիք են ներկայացնում Գրենլանդիայի ծովային կյանքի համար, նշում է հրատարակությունը։ Ներկայում կղզում գործում է մեկ ամերիկյան ռազմական բազա։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Դանիան չի կարող ապահովել Գրենլանդիայի անվտանգությունը, որը ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային պաշտպանության համար: Նախագահը պնդել է, որ կղզին (ինքնավար շրջան Դանիայի թագավորության կազմում) «շրջապատված է» ռուսական և չինական նավերով: Սակայն ավելի ուշ նա վստահեցրել է, որ չի մտադրվում տարածքը ռազմական ճանապարհով վերցնել ամերիկյան վերահսկողության տակ: ![]() ![]() |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12


