«ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»․ Մագդալենա Գրոնո
![]() ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ ամփոփելով Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքները։ «Մեր քննարկումները նվիրված էին տարածաշրջանային գործընթացներին, Եվրոպական միության և Ադրբեջանի միջև հարաբերություններին, տրանսպորտային և լոգիստիկ հնարավորություններին, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, ինչպես նաև Ադրբեջանում և Հայաստանում Եվրոպական միության առաջիկա բարձր մակարդակի շփումներին ընդառաջ հարցերին: Մենք համաձայնեցինք, որ կարևոր է պահպանել դրական դինամիկան, որը ձևավորվել է երկու երկրների միջև կայուն խաղաղության ճանապարհին գրանցված պատմական ձեռքբերումների շնորհիվ։ ԵՄ-ն կշարունակի աջակցել այդ գործընթացին»,- նշել է Գրոնոն։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
