«Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար»․ #Politico
![]() Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում Եվրոմիության դիրքերի ամրապնդմամբ, հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին։ «Ուղևորությունը նվիրված կլինի առևտրային և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Մոսկվայի՝ նախկին խորհրդային հանրապետություններում ազդեցությունը պահպանելու ջանքերին հակազդելուն»,- լրատվամիջոցը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքերը։ Politico-ի տվյալներով՝ ֆոն դեր Լայենին ուղևորության ընթացքում կուղեկցի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ Ադրբեջանում՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սպասվում է, որ այցի ընթացքում ֆոն դեր Լայենը կհայտարարի տարածաշրջանում ԵՄ-ի նոր նախաձեռնությունների մասին, սակայն դրանց բովանդակությունը դեռ պաշտոնապես չի բացահայտվում: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
