Իսրայելի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձև կներկայացնի կառավարություն
1038
Ուրբաթ, 26 հունիսի, 2026 թ., 10:09
![]() Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության առաջիկա նիստում կներկայացնի բանաձևի նախագիծ, որով կոչ է արվում Իսրայելին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը ինչպես բարոյական, այնպես էլ պատմական պարտք է: Մենք նաև պետք է վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»,- գրել է նա՝ X-ի իր էջում։ Նախարարը նշել է, որ դրանից հետո բանաձևը կներկայացվի Իսրայելի խորհրդարանին (Քնեսեթ): Հիշեցնենք՝ նախորդ տարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողի դիտարկամանը, որ Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, պատասխանել է՝ ես հենց նոր արեցի դա: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
