Ռուսաստանը սահմանափակել է հայկական բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի ներմուծումը
![]() Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, ТАСС-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»: Այսպիսով, Հայաստանից ձկնամթերքի ամբողջ մատակարարումը դադարեցվել է։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ ավելի վաղ, համակարգային խախտումների արդյունքներով, «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմին առաջարկել էր ժամանակավորապես դադարեցնել ամբողջ ձկնամթերքի սերտիֆիկացումը՝ բացառությամբ այն երկու ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել էին տեսչական ստուգումներին՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ի և «Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ի։ Այդ ընկերությունների նկատմամբ սահմանվել էր ուժեղացված լաբորատոր վերահսկողության ռեժիմ։ «Հետագայում, ներկայացված նյութերի վերլուծության ընթացքում, պատրաստվել է նախնական հաշվետվություն, և մինչև հայտնաբերված խախտումների վերացումն ու անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նաև նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը»,– հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
