«Իսրայելը մնում է ԱՄՆ-ի և Իրանի հաշտեցման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը»․ Թուրքիայի ՊՆ
![]() Իսրայելը մնում է ԱՄՆ-ի և Իրանի հաշտեցման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը։ Այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։ «Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը և հույս ենք հայտնում, որ այն կշարունակի գործել, իսկ բոլոր շահագրգիռ կողմերը ընթացիկ տեխնիկական բանակցությունների ընթացքում կդրսևորեն զգուշավոր և պատասխանատու մոտեցում։ Մյուս կողմից՝ Իսրայելը, որը հայտարարել է Հարավային Լիբանանի օկուպացիան շարունակելու մտադրության մասին՝ չնայած ստորագրված համաձայնությանը, և պահպանում է ագրեսիվ դիրքորոշում այդ տարածաշրջանում, մնում է հաշտեցման ճանապարհին ամենալուրջ խոչընդոտը»,– նշել են նախարարությունից։ Պաշտպանության նախարարությունը կարծում է, որ «[ԱՄՆ-Իրան բանակցությունների] գործընթացը խաթարելու փորձերը կանխելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի վճռական դիրքորոշում ընդունի Իսրայելի քաղաքականության նկատմամբ և կոնկրետ քայլեր ձեռնարկի»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
