«Հարվածներ են հասցվել Ուֆայի նավթավերամշակման գործարաններին»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցվել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող՝ Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին (Բաշկորտոստանի Հանրապետություն) և Կրասնոդարի մոտակայքում գտնվող նավթաբազային: «Այս գիշեր Պաշտպանության ուժերի ստորաբաժանումները հարված են հասցրել Կրասնոդարի երկրամասում գտնվող «Պոլտավսկայա» նավթաբազային։ Թիրախի հեռավորությունն առաջնագծից մոտ 300 կիլոմետր է։ Առավոտյան Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հարվածներ է հասցրել Ուֆայում գտնվող երկու նավթավերամշակման գործարանների՝ «Բաշնեֆտ-Ուֆանեֆտեխիմ» և «Բաշնեֆտ-Նովոյլ»։ Դրանք գտնվում են առաջնագծից մոտ 1 500 կիլոմետր հեռավորության վրա»,– գրել է նա թելեգրամյան իր ալիքում։ Զելենսկին նշել է, որ հեռահար գործողությունները «հետևողական, ճշգրիտ պատասխաններ են Ռուսաստանի կողմից պատերազմի երկարաձգմանը և ուկրաինական քաղաքների ու համայնքների վրա հարձակումներին»։
|

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
