Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում
![]() Երեկ երեկոյան Վենեսուելայի մայրաքաղաքից արևմուտք երկու ուժեղ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել՝ 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ: Կարակասում շենքեր են փլուզվել, իսկ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել առաջինից մեկ րոպե անց, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): «Հավանական են մեծ թվով զոհեր և մասշտաբային վնասներ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, լայնամասշտաբ բնույթ է կրում», — հայտարարել Է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ նշելով, որ նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ: Իշխանությունները դեռևս չեն տրամադրել զոհվածների կամ վիրավորների թվի վերաբերյալ գնահատականներ: «Կարակասում որոշ շենքեր փլուզվել են», - պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելլոն, հաղորդում է Reuters-ը: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը արտակարգ դրություն է հայտարարել։ Նա նաև հայտարարել է Կարակասի միջազգային օդանավակայանի փակման մասին՝ երկրաշարժի հետևանքով կրած վնասների պատճառով, հաղորդում է Reuters-ը։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
