Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 հունիսի, 2026 թ.

«Մենք շարունակում ենք գեղցի-շուստրյակի մեր գործելաոճը»․ Գագիկ Համբարյան

77
Այսօր, 00:36
«Մենք շարունակում ենք գեղցի-շուստրյակի մեր գործելաոճը»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայկական ծիրանը իրանականի քողի տակ ՌԴ տանելը տապալվո՞ւմ է
Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում ադրբեջանա-ռուսական (Դաղստան) սահմանի հատվածում։
Ըստ լուրերի, երկու օր է Ադրբեջանի տարածքով ծիրանով բեռնված տասնյակ իրանական մեքենաներ են անցել դեպի ՌԴ, որը կասկածելի է թվացել ռուսներին և նրանք արդեն հասկացել են, որ դա իրանական ծիրան չէ և արգելել են նոր մեքենաների մուտքը ՌԴ տարածք։
Ըստ ՌԴ-ից ստացվող լուրերի՝ «իրանական ծիրանն» իրականում հայկական է, որը մեր եկրից տարվում է Իրան, այնտեղ փոխում են բոլոր փաստաթղթերը և իրանական ծիրանի անվան տակ Ադրբեջանի տարածքով փորձում են ներմուծել ՌԴ։ Ընդամենը երկու օր է այս մեխանիզմը գործել, և հիմա արդեն մեծ խնդիրներն են ստեղծվել ադրբեջանա-ռուսական սահմանին. ծիրանով բեռնված տասնյակ մեքենաների մուտքտը ՌԴ արգելվել է ռուս սահմանապահների կողմից։ Ի դեպ, ըստ լուրերի, ավելի թանկ տարբերակը ևս կա՝ Հայաստան-Իրան-Թուրքմենստան-Ուզբեկստան-Ղազախստան-ՌԴ՝ որտեղ հայկական ծիրանը վաճառվում է «ուզբեկականի» անվան տակ։ Ըստ լուրերի, բավական մեծ ծավալով ծիրան արտահանվում է Ուկրաինա, որտեղ օգտվելով այն փաստից, որ մեր ծիրանի մուտքը ՌԴ արգելված է, շատ մեծ մաքսատուրքեր են սահմանել, որի պատճառով մեր ծիրանագործների աշխատած գումարը նվազում է։ Դե իսկ Եվրոպա արտահանված միկրո ծավալների մասին էլ չասեմ։ Այս ամենն ընդամենը պտտվող լուրեր են, բայց... Իսկ մենք շարունակում ենք գեղցի-շուստրյակի մեր գործելաոճը»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան