«Իսրայելը Լիբանանի հետ քննարկում է երկրի հարավի նկատմամբ վերահսկողության փոխանցման հարցը»․ #Reuters
![]() Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները Վաշինգթոնում ընթացող բանակցություններում քննարկում են Լիբանանի հարավում գտնվող տարածքի մի մասը, որն իսրայելական զորքերը գրավել էին «Հեզբոլլահի» հետ հակամարտության ժամանակ, լիբանանյան բանակի վերահսկողությանը փոխանցելու գաղափարը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով լիբանանյան և իսրայելական աղբյուրներին։ Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող ծրագրի համաձայն՝ լիբանանյան զորքերը նախ պետք է անցնեն ամերիկյան պատրաստություն և ստուգում։ Այդ կերպ ԱՄՆ-ն կկարողանա վստահ լինել, որ այդ զորքերը կապված չեն «Հեզբոլլահի» հետ։ Իսրայելը, իր հերթին, կպահպանի իր ռազմական ներկայությունը Լիբանանի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտում։ Նշենք, որ երեկ Վաշինգթոնում մեկնարկել է ԱՄՆ-ի միջնորդությամբ լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլը: Ինչպես հաղորդում է Asharq al-Awsat-ը, լիբանանյան պատվիրակությունը պնդում է քննարկել հարավային շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերման ժամանակացույցը՝ Լիբանանի կողմից Լիտանի գետից հարավ գտնվող տարածքը «անվտանգ, զենքից ազատ գոտի» դարձնելու պարտավորության դիմաց: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
