«Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն մինչև 2030 թվականը». Վահան Կոստանյան. #Report
![]() Հայաստանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը կբացվեն սահմաններն ու տրանսպորտային հաղորդակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը հնարավորություն կտա Հարավային Կովկասը դարձնել առանցքային կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Ադրբեջանական Report-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Կոստանյանի խոսքով, հաղորդակցությունների բացումը կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քանի որ Երևանը շարունակում է աշխատել տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի վրա և հարևան երկրների կողմից ավելի բաց լինելու նշաններ է տեսնում: «Մեր տեսլականն այն է, որ մինչև 2030 թվականը կունենանք բաց հաղորդակցություններ և բաց սահմաններ երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ասել է Կոստանյանը։ Նա նշել է, որ Հայաստանը, իր ամերիկացի գործընկերների հետ միասին, ավարտում է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի մեկնարկի իրավական նախապատրաստական աշխատանքները, որը կարող է փոխել Հարավային Կովկասի տրանսպորտային քարտեզը և ընդլայնել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերը: Նաև պատրաստվում է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորում, որը հիմնականում կենտրոնանում է երկաթուղային բաղադրիչի վրա: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը համագործակցում է նաև Եվրոմիության հետ իր տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման հարցում, ներառյալ նոր սահմանային անցակետերի կառուցումը և ավտոմոբիլային ճանապարհների զարգացումը՝ ապագա տարանցիկ փոխադրումներն ավելացնելու համար։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
