Փեզեշքիանը ժամանել է Պակիստան
1108
Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ., 16:51
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի ուղեկցությամբ, մեկօրյա պետական այցով ժամանել է Պակիստան: Այս մասին հայտնում է PTV-ն։ Իրանի պատվիրակության դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Նուր Խանի ավիաբազայում, որին մասնակցել են Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, վարչապետ Շեհբազ Շարիֆը և արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը։ Այցի օրակարգում են Թեհրանի և Իսլամաբադի միջև երկկողմ համագործակցության վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև խորհրդակցությունները՝ ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման ուղղությամբ Պակիստանի միջնորդական ջանքերի շրջանակներում։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
