«Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան»․ #Politico
![]() Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։ «ԵՄ պատվիրակությունը, որի կազմում կլինի նաև ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, կայցելի Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու նպատակով՝ հունիսյան խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո։ Հուլիսի 1-ին նախատեսված այցը, որի ծրագրերը դեռ վերջնականապես հաստատված չեն, տեղի կունենա այն պայմաններում, երբ Փաշինյանը ձգտում է ամրապնդել Հայաստանի հեռացումը Մոսկվայից և խորացնել կապերը Եվրոմիության հետ՝ քվեարկությունից հետո, որը շատերը համարում են երկրի աշխարհաքաղաքական ապագայի վերաբերյալ հանրաքվե»,- գրում է լրատվամիջոցը: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից ուժեղ և մշտական ճնշման է ենթարկվում։ Այս այցը նպատակ ունի հստակ ուղերձ հղել՝ Եվրոպան ձեզ հետ է»,- ասել է աղբյուրներից մեկը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
