«Ոչ ոք իրավունք չունի թուրքական պետությանը թելադրել, թե ինչպես գործել»․ Բահչելի
![]() Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ և իշխող կոալիցիայում Թուրքիայի նախագահի դաշնակից Դևլեթ Բահչելին խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցը և Բրյուսելին մեղադրել է հանրապետության ներքին գործերին միջամտելու մեջ։ «Եվրոպական խորհրդարանը փորձում է քողարկել իր սեփական թուլություններն ու սխալները Թուրքիայի մասին զեկույցներով։ Ոչ ոք իրավունք չունի թուրքական պետությանը թելադրել, թե ինչպես գործել։ Բոլորը պետք է իմանան իրենց տեղն ու սահմանները»,- խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Բահչելին։ Քաղաքական գործչի խոսքով՝ Եվրոպան, որը բախվում է անվտանգության, միգրացիայի և ներքին կառավարման ոլորտներում խնդիրների, որևէ հիմք չունի Անկարային դասախոսություններ կարդալ ժողովրդավարության, օրենքի և պետական կառավարման վերաբերյալ։ Բահչելին հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա կասկածի տակ դնել իր դատարանների որոշումները և միջամտել դատական գործընթացներին: Նշենք, որ Թուրքիայի վերաբերյալ Եվրոխորհրդարանի կողմից ընդունված 2025 թվականի զեկույցում քննադատվում է երկրում իրավունքի գերակայության, դատական համակարգի անկախության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
