Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերելու խնդիրը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կկարողանա կարգավորել Լիբանանի հարավային շրջաններից զորքերը դուրս բերելու Իսրայելի դժկամության հետ կապված խնդիրը: «Ես խնդիրների լուծման մասնագետ եմ, խնդիրները շատ արագ եմ լուծում, այդ թվում՝ Բիբիի հետ (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու - խմբ․)»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն ստիպել Իսրայելին դուրս բերել իր զորքերը Լիբանանից՝ խաղաղություն հաստատելու համար։ Ընդ որում, ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե ինչպես է պատրաստվում լուծել այդ հարցը։ Նախօրեին Նեթանյահուն կրկին հայտարարել էր, որ Իսրայելը դեռևս չի պատրաստվում դուրս բերել զորքերը Լիբանանի տարածքից։
|

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
