Կուզբասում 7 տարեկան երեխան մահացել է շոգին մեքենայում փակված մնալու պատճառով
![]() Կուզբասում 7 տարեկան տղա երեխան մահացել է՝ շոգին փակված լինելով մեքենայի մեջ, որտեղ նրան թողել էր մայրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ին Տաշտագոլում։ Մայրը մեքենայով քաղաք է բերել իր յոթամյա որդուն և գրեթե երեք ժամով թողել փակված մեքենայի մեջ, մինչ ինքը զբաղվել է իր գործերով։ Տղան ջերմային հարված է ստացել, որի պատճառով նա կոմայի մեջ է ընկել։ Երեխային հոսպիտալացրել են, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել. նա մահացել է հունիսի 21-ին։ Կնոջ դեմ հարուցվել է երկու քրեական գործ։ Հետաքննիչները նրան մեղադրում են վտանգի ենթարկելու և անչափահասի նկատմամբ անպատշաճ դաստիարակության մեջ, որը ներառում է դաժանություն։ Նմանատիպ միջադեպեր տեղի են ունենում ամեն տարի։ Մայիսին նմանատիպ միջադեպ է գրանցվել Մեքսիկայում։ Այնտեղ մայրը ավելի քան 12 ժամ մոռացել է իր երեքամյա որդուն մեքենայի նստատեղի մեջ։ Կինը նրան տուն չէր տարել երեկույթից վերադառնալուց հետո։ Նա պառկել է քնելու և հաջորդ օրը երեխային մահացած է գտել։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
