«Իսրայելը դիտարկում է Լիբանանի հարավից զորքերի «խորհրդանշական» դուրսբերման հնարավորությունը»․ #CNN
![]() Իսրայելը դիտարկում է ԱՄՆ-ում կայանալիք բանակցությունների շրջանակում Լիբանանի հարավում գտնվող տարածքներից զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին հայտարարելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրին։ Նրա խոսքով՝ այդ գաղափարը քննարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև եռօրյա բանակցությունների նախաշեմին, որոնք պետք է տեղի ունենան այս շաբաթ Վաշինգթոնում: Դուրսբերումն իրենից կներկայացնի այսպես կոչված «դեղին գծից» այն կողմ գտնվող փոքր շրջաններից ուժերի մի մասի դուրսբերում, նշում է լրատվամիջոցը: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց: Նշենք, որ «Դեղին գիծը» Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) կողմից Լիբանանի հարավում ստեղծված բուֆերային սահմանագիծն է (հակատանկային պաշտպանության գիծ), որը ձևավորվել է Գազայի հատվածի մոդելով՝ հյուսիսային սահմանին անվտանգությունը վերահսկելու նպատակով։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
